© 2022 Armen Gasparyan

Վերջին քաղաքը

Արմեն Գասպարյան

Պաշտոնական թրեյլեր

ԳՅՈՒՄՐԻ - ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ - ԼԵՆԻՆԱԿԱՆ - ԳՅՈՒՄՐԻ

Ալեքսանդրապոլը` Թուրքիային սահմանակից վերջին քաղաքը, առաջիններից էր, որն անվանակոչվեց Լենինի անվամբ (1924 թվականին)։ 1926 թվականի հոկտեմբերի 22-ին քաղաքում տեղի ունեցավ առաջին երկրաշարժը, և շատերը դրա մեջ այլ իմաստ տեսան: Նույն թվականին քաղաքում բացվեց առաջին կինոթատրոնը։ Այն անվանեցին «ՀՈԿՏԵՄԲԵՐ»՝ Հոկտեմբերյան Մեծ հեղափոխության անունով։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ երկրորդ երկրաշարժը, և երկու տարի անց Խորհրդային Միությունը փլուզվեց: Վերջին քաղաքն իր հետ տարավ ամեն ինչ՝ թողնելով միայն մարդկանց ու դարաշրջանի խորհրդանիշները։ Եվ միայն կինոթատրոնը դիմակայեց երկու երկրաշարժի։

Վերջին քաղաքը